ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Չլիներ մեր լավատեսությունն ու «կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս չհանելու խասիաթը», ո՞նց կգայինք-կհասնեինք 21-րդ դար…

Չլիներ մեր լավատեսությունն ու «կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս չհանելու խասիաթը», ո՞նց կգայինք-կհասնեինք 21-րդ դար…
10.10.2008 | 00:00

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ…
Վերջին համարյա թե բոլոր տարիներին մենք բավական ուշադիր ենք եղել բոլորիդ արդեն քաջ հայտնի «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության կողմից ներկայացվող ամենամյա գործարար զեկույցի նկատմամբ, և այս տարին էլ բացառություն չէ: Եվ չնայած ընթերցողը հիշում է, որ տնօրեն Գուրգեն Հակոբյանն ամեն տարի ներկայացնում է համաշխարհային գործարար զարգացումները, եթե կարելի է այդպես ասել (այս տարի, օրինակ, տրվել են աշխարհի բոլոր մայր ցամաքները ներկայացնող 34 երկրների շուրջ 7800 ղեկավարների տեսակետները), այնուամենայնիվ, այս անգամ էլ ավելի շատ կենտրոնանանք հայկական իրողությունների վրա, հավելելով, որ 2008 թ. Միջազգային գործարար զեկույցի գլխավոր թեմաները հիմնականում սրանք են. «Գործարար սպասումներ», «Զբաղվածություն», «Խոչընդոտներ», «Արագ զարգացող տնտեսություններ», «Մրցակցություն», «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» և «Աշխատակազմի հավաքագրում ու պահպանում»:
Գործարար սպասումների հեռանկարի առումով Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները, ի տարբերություն իրենց միջազգային գործընկերների, նվազ լավատես են, քան 2007-ին էին. 81%` նախկին 83-ի փոխարեն: Շահութաբերության մասով, սակայն, որքան էլ զարմանալի թվա, մերոնց լավատեսությունն ուղղակի գերազանցում է դրսի աշխարհի լավատեսությունը մի քանի անգամ՝ +63%: Հավանաբար, «քարից հաց քամող» մեր ձեռնարկատերերը մտածում են, թե կյանքը շարունակվում է առաջվա նման, և ոչ ոք նախկինի պես «չի զարկի իրենց թաթիկներին»` անմիջապես և հայտնի ձևերով մի քանի անգամ ավելի շահույթ ստանալու «սուրբ գործն անելիս»:
Բայց եթե սա հասկանալի է, բնավ հասկանալի չէ մերոնց լավատեսությունն արտահանման առումով, որովհետև չնայած շարունակում ենք ապրել տոտալ շրջափակման պայմաններում ու ահռելի տրանսպորտային խնդիրներով (ինչը վերջին ռուս-վրացական հակամարտության ընթացքում «որպես մոռացված վերհուշ» և կամ իրական սպառնալիք հանդես եկավ բոլորիս համար), այդուհանդերձ, մերոնք լավատես են և համարյա այդ իմաստով չեն զիջում դրսի լավատեսությանը: Չնայած, անկեղծ լինելու համար ասենք, որ 2007-ի լավատեսությունը` +21, այս տարվա +18-ից, իհարկե, ավելին էր: Ստացվում է, որ հայ գործարարները, այնուամենայնիվ, «քիչիկ մը անհանգիստ են»:
Գալով զբաղվածությանը՝ պիտի նկատենք, որ զբաղվածության կանխատեսվող աճի ցուցանիշը մեզանում 2007-ի +67-ի փոխարեն նվազել ու 2008-ին հասել է +63-ի: Իսկ ահա ամենամեծ խոչընդոտը, որքան հիշում ենք նախորդ տարիների զեկույցների տվյալները, առաջվա պես ֆինանսներն են: Ֆինանսները կամ ինչպես զեկույցում է նշվում` «երկարաժամկետ ֆինանսավորման պակասը», ինչպես նաև պատվերների կամ պահանջարկի նվազումը: Ճիշտ է, դրսի աշխարհն այս վերջին հանգամանքը շատ ավելի սուր է ընկալել` 31 %` ի տարբերություն մերոնց 14-ի, բայց դե «մեռնեմ Աստծուն», մերոնք ուրիշ են, մերն ուրիշ է, և ընդհանրապես, չլիներ այդ լավատեսությունն ու «կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս չհանելու խասիաթը», ո՞նց կգայինք-կհասնեինք 21-րդ դար…
Բայց վերադառնանք թեմային և նշենք, որ ինչպես նախորդ դեպքում, որակյալ, հմուտ աշխատուժի պակասը, որ պիտի դրսի աշխարհի համեմատ մեզանում կրկնակի խոչընդոտ ընկալվեր, ընդամենը 19 %-ի կողմից է նշվել որպես այդպիսին, երբ այն 35 %-ով պրոբլեմ է ընկալվել դրսում: Ինչ վերաբերում է մրցակցությանը, մերոնք իրենց հիմնական մրցակիցներին, դարձյալ ի տարբերություն դրսի աշխարհի, հիմնականում և զարմանալի կերպով ներսի շուկայում են ընկալում և տեսնում: Դե, բա, իհարկե. եթե մի երկրում ուղղակի արտահանում հասկացությունը վերացած լինի համարյա, բա ի՞նչ պիտի անեն. պիտի ապրեն «գետտոյավարի` իրար կոկորդ կրծելով», ոչ թե աշխարհում իրենց տեղն այս արևի տակ փնտրելով ու գտնելով: Էլի մի բան էլ կա, որ ցանկացած նորմալ մարդու ի վիճակի է ցնցելու. եթե համաշխարհային գործարարներն իրենց մրցակցության հիմքը տեսնում են ապրանքի, ծառայության որակի մեջ, մերոնք դա տեսնում են աշխատուժի որակի մեջ (ա՜յ քեզ բան. այսինքն, կարևորում են մի բան, որը վերևում չեն էլ կարևորել, ինչը մեզ ենթադրելու տեղիք է տալիս, թե որակյալ աշխատուժ ասելով` մերոնք իշխանությունների կամ առնվազն հարկայինի հետ լավ հարաբերությունների մեջ եղող «շուստրի տղեքի ու աղջկեքի» նկատի ունեն…), իսկ թե հատկապես ինչպես են դա պատկերացնում, չի նշվում…
Բայց քանի որ մենք ձեզ հետ միասին այլևս այսպիսի բաների վրա չենք զարմանում, անցնենք առաջ և նկատենք, որ, ըստ այս զեկույցի, այսօր աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսությունները հետևյալ երկրներով են ներկայանում` Բրազիլիա (դե գնացեք-նախանձեք. դա էլ ձեր կողմից նախկինում այդչափ շատ «արհամարհված» Լատինական Ամերիկան…), Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան: Մեկնաբանությունները, փաստորեն, ավելորդ են…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9968

Մեկնաբանություններ